Հաշտեցման Դինքի ուղերձն այսօր առավել քան արդիական է. Օզդեմիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրն ամփոփել է Կանադա կատարած այցը` անդրադառնալով նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Օզդեմիրը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Նա մեծ պատիվ է համարել Կանադայում Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը: «Ինձ համար մեծ պատիվ էր ելույթ ունենալ երկու միջոցառումների, որոնք նվիրված էին իմ ընկերոջ` Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին: Հրանտի հաշտեցման ուղերձն այսօր առավել քան արդիական է: Թուրքական հասարակությունը պետք է հաղթահարի իր տարաձայնությունները, որպեսզի ի վերջո Հայաստանն ու Թուրքիան հաշտվեն»,- նշել է Օզդեմիրը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



