ԱՄՆ-ում չեղյալ Է հայտարարվել Թրամփի պաշտոնակալության առթիվ վետերանների պարահանդեսը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Լուիս Քինյոնեսը հայտարարել Է Վաշինգտոնում Թրամփի պաշտոնակալության առթիվ վետերանների համար պարահանդեսն անվտանգության նկատառումներով չեղյալ հայտարարելու մասին: Այդ մասին գրել Է Washington Post թերթը:
Միեւնույն ժամանակ, թերթի աղբյուրի տվյալներով՝ պարահանդեսի չեղարկման պատճառ են դարձել ֆինանսական խնդիրները:
Marriott Marquis հյուրանոցում վետերանների համար պարահանդեսը նշանակված Էր հունվարի 20-ի երեկոյան: Քինյոնեսը պատմել Է, որ խնդիրներ, իրոք, ծագել են միջոցառման վճարման փուլում. հյուրանոցը 50 տոկոս կանխավճար Է պահանջել:
«Անկանխիկ վճարը պատրաստ Էր, երբ մեզ ասացին, որ միջոցառման անվտանգության պահանջները կատարված չեն»,- հավելել Է Քինյոնեսը:
Marriott հյուրանոցների ցանցի ներկայացուցիչը հրաժարվել Է քննարկել չկայացած գործարքի մանրամասները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



