ԱՄՆ-ում չեղյալ Է հայտարարվել Թրամփի պաշտոնակալության առթիվ վետերանների պարահանդեսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Լուիս Քինյոնեսը հայտարարել Է Վաշինգտոնում Թրամփի պաշտոնակալության առթիվ վետերանների համար պարահանդեսն անվտանգության նկատառումներով չեղյալ հայտարարելու մասին: Այդ մասին գրել Է Washington Post թերթը:
Միեւնույն ժամանակ, թերթի աղբյուրի տվյալներով՝ պարահանդեսի չեղարկման պատճառ են դարձել ֆինանսական խնդիրները:
Marriott Marquis հյուրանոցում վետերանների համար պարահանդեսը նշանակված Էր հունվարի 20-ի երեկոյան: Քինյոնեսը պատմել Է, որ խնդիրներ, իրոք, ծագել են միջոցառման վճարման փուլում. հյուրանոցը 50 տոկոս կանխավճար Է պահանջել:
«Անկանխիկ վճարը պատրաստ Էր, երբ մեզ ասացին, որ միջոցառման անվտանգության պահանջները կատարված չեն»,- հավելել Է Քինյոնեսը:
Marriott հյուրանոցների ցանցի ներկայացուցիչը հրաժարվել Է քննարկել չկայացած գործարքի մանրամասները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



