Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան որոշեցին ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը, Իրանը եւ Թուրքիան որոշում են ընդունել ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ: Այդ մասին ասված Է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ երեք պետությոննների համատեղ հա յտարարության մեջ: Փաստաթուղթն ընթերցել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը:
Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան հավատարիմ են Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին եւ գտնում են, որ արաբական այդ երկրում հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի:
«Մենք հավաստում ենք հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության սկզբունքներին»,-ասել Է նա: «Մենք վստահություն ենք հայտնում, որ սիրիական հակամարտության ռազմական լուծում չկա, կարգավորումը հնարավոր Է միայն քաղաքական գործընթացի շնորհիվ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրա»,-նշել Է Աբդրռախմանովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



