Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան որոշեցին ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ
INTERNATIONAL NEWSՌուսաստանը, Իրանը եւ Թուրքիան որոշում են ընդունել ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ: Այդ մասին ասված Է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ երեք պետությոննների համատեղ հա յտարարության մեջ: Փաստաթուղթն ընթերցել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը:
Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան հավատարիմ են Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին եւ գտնում են, որ արաբական այդ երկրում հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի:
«Մենք հավաստում ենք հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության սկզբունքներին»,-ասել Է նա: «Մենք վստահություն ենք հայտնում, որ սիրիական հակամարտության ռազմական լուծում չկա, կարգավորումը հնարավոր Է միայն քաղաքական գործընթացի շնորհիվ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրա»,-նշել Է Աբդրռախմանովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



