Մադլեն Օլբրայթը պատրաստ Է իսլամ ընդունել ի պատասխան Թրամփի գործողությունների
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել Է, որ պատրաստ Է իսլամ ընդունել ի պատասխան Դոնալդ Թրամփի գործողությունների, որը պատրաստվում Է դադարեցնել Սիրիայից փախստականների ընդունումը եւ ամերիկյան այցագրերի տրամադրումը մուսուլմանական երկրներից սերածներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինձ մեծացրել են կաթոլիկական հավատով, այնուհետեւ ես անցա բողոքականության, իսկ ավելի ուշ պարզեցի, որ իմ հարազատները հրեաներ են եղել: Այժմ ես պատրաստ եմ դառնալու մահմեդական ի նշան համերաշխության»,- հունվարի 25-ին գրել Է Օլբրայթն իր թվիթերում:
«Ազատության արձանի վրա մանր տառերով մակագրություններ չկան: Ամերիկան պետք Է բաց մնա ցանկացած դավանանքի եւ ծագման մարդկանց համար»,- հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



