Մադլեն Օլբրայթը պատրաստ Է իսլամ ընդունել ի պատասխան Թրամփի գործողությունների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել Է, որ պատրաստ Է իսլամ ընդունել ի պատասխան Դոնալդ Թրամփի գործողությունների, որը պատրաստվում Է դադարեցնել Սիրիայից փախստականների ընդունումը եւ ամերիկյան այցագրերի տրամադրումը մուսուլմանական երկրներից սերածներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինձ մեծացրել են կաթոլիկական հավատով, այնուհետեւ ես անցա բողոքականության, իսկ ավելի ուշ պարզեցի, որ իմ հարազատները հրեաներ են եղել: Այժմ ես պատրաստ եմ դառնալու մահմեդական ի նշան համերաշխության»,- հունվարի 25-ին գրել Է Օլբրայթն իր թվիթերում:
«Ազատության արձանի վրա մանր տառերով մակագրություններ չկան: Ամերիկան պետք Է բաց մնա ցանկացած դավանանքի եւ ծագման մարդկանց համար»,- հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



