Մեքսիկայի նախագահը դատապարտել Է արգելապատ կառուցելու ԱՄՆ-ի որոշումը
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկան չի վճարի ԱՄՆ-ի հետ սահմանին արգելապատի կառուցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ի երեկոյան ազգին հղած տեսաուղերձում հայտարարել Է լատինամերիկյան երկրի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն: Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Էր ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին «խոշոր ֆիզիկական պատնեշ» կառուցելու մասին եւ հայտնել, որ գործընթացը «կսկսվի անհապաղ»:
«Ափսոսանք եմ հայտնում եւ դատապարտում եմ արգելապատի շինարարությունը շարունակելու ԱՄՆ-ի որոշումը: Ես քանիցս հայտարարել եմ, որ Մեքսիկան չի վճարելու որեւԷ պատի համար»,-ասել Է Պենիա Նիետոն:
Ներկայում Վաշինգտոնում Է գտնվում Մեքսիկայի պատվիրակությունը, որը գլխավորում են երկրի Էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարները: ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ նրանց հանդիպումների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել: Հունվարի 31-ին պլանավորված Է Մեքսիկայի նախագահի այցը հարեւան պետություն եւ նրա հանդիպումը Թրամփի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



