Մեքսիկայի նախագահը դատապարտել Է արգելապատ կառուցելու ԱՄՆ-ի որոշումը
INTERNATIONAL NEWSՄեքսիկան չի վճարի ԱՄՆ-ի հետ սահմանին արգելապատի կառուցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ի երեկոյան ազգին հղած տեսաուղերձում հայտարարել Է լատինամերիկյան երկրի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն: Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Էր ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին «խոշոր ֆիզիկական պատնեշ» կառուցելու մասին եւ հայտնել, որ գործընթացը «կսկսվի անհապաղ»:
«Ափսոսանք եմ հայտնում եւ դատապարտում եմ արգելապատի շինարարությունը շարունակելու ԱՄՆ-ի որոշումը: Ես քանիցս հայտարարել եմ, որ Մեքսիկան չի վճարելու որեւԷ պատի համար»,-ասել Է Պենիա Նիետոն:
Ներկայում Վաշինգտոնում Է գտնվում Մեքսիկայի պատվիրակությունը, որը գլխավորում են երկրի Էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարները: ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ նրանց հանդիպումների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել: Հունվարի 31-ին պլանավորված Է Մեքսիկայի նախագահի այցը հարեւան պետություն եւ նրա հանդիպումը Թրամփի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



