Թրամփն հրամանագիր Է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու մասին
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատարեց իր նախընտրական խոստումներից մեկը եւ ստորագրեց հրամանագիր Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանին պարսպի կառուցման մասին: Նա առաջվա պես պնդում Է, որ ի վերջո պարսպի համար վճարելու Է Մեքսիկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բացի դրանից, նա կարգադրել Է այն քաղաքների ֆինանսավորումը դադարեցնելու մասին, որոնք իրենց մոտ թաքցնում են անօրինական միգրանտների:
Հունվարի 25-ին ABC News-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել Է, որ Մեքսիկան «100 տոկոսով» ԱՄՆ-ին կփոխհատուցի պարսպի արժեքը:
«Մենք այդ բանակցությունները կսկսենք շատ շուտով: Եվ Մեքսիկան, ինչ-որ ձեւով, մեզ կհատուցի ծախսերը»,- հայտարարել Է Թրամփը:
Սահմանային արգելապատի կառուցման որոշմանն այժմ պետք Է հավանություն տա Կոնգրեսը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



