Թրամփն հրամանագիր Է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատարեց իր նախընտրական խոստումներից մեկը եւ ստորագրեց հրամանագիր Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանին պարսպի կառուցման մասին: Նա առաջվա պես պնդում Է, որ ի վերջո պարսպի համար վճարելու Է Մեքսիկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բացի դրանից, նա կարգադրել Է այն քաղաքների ֆինանսավորումը դադարեցնելու մասին, որոնք իրենց մոտ թաքցնում են անօրինական միգրանտների:
Հունվարի 25-ին ABC News-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել Է, որ Մեքսիկան «100 տոկոսով» ԱՄՆ-ին կփոխհատուցի պարսպի արժեքը:
«Մենք այդ բանակցությունները կսկսենք շատ շուտով: Եվ Մեքսիկան, ինչ-որ ձեւով, մեզ կհատուցի ծախսերը»,- հայտարարել Է Թրամփը:
Սահմանային արգելապատի կառուցման որոշմանն այժմ պետք Է հավանություն տա Կոնգրեսը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



