ՄԱԿ-ն ավելի քան 4,5 մլրդ դոլար է խնդրել սիրիացի փախստականների համար
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտնել է, որ 4,5 մլրդ ԱՄՆ դոլար է խնդրել օգնելու համար սիրիացի փախստականներին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Եթե մենք չկարողանանք ստանալ հայցվող գումարը, ՄԱԿ-ը ստիպված կլինի կրճատել ոչ միայն փախստականներին, այլև նրանց ընդունող համայնքներին այնքան անհրաժեշտ օգնությունը: Դա աղետալի հետևանքներ կունենա»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’ Բրայենը:
Բացի այդ, կազմակերպությունը հայտնում է, որ կպահանջվի ևս $3,4 մլրդ` բավարարելու համար Սիրիայի 13,5 մլն մարդու, այդ թվում` մինչև 5 տարեկան 2 մլն երեխաների հումանիտար կարիքները:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի մասին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



