ՄԱԿ-ն ավելի քան 4,5 մլրդ դոլար է խնդրել սիրիացի փախստականների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտնել է, որ 4,5 մլրդ ԱՄՆ դոլար է խնդրել օգնելու համար սիրիացի փախստականներին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Եթե մենք չկարողանանք ստանալ հայցվող գումարը, ՄԱԿ-ը ստիպված կլինի կրճատել ոչ միայն փախստականներին, այլև նրանց ընդունող համայնքներին այնքան անհրաժեշտ օգնությունը: Դա աղետալի հետևանքներ կունենա»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’ Բրայենը:
Բացի այդ, կազմակերպությունը հայտնում է, որ կպահանջվի ևս $3,4 մլրդ` բավարարելու համար Սիրիայի 13,5 մլն մարդու, այդ թվում` մինչև 5 տարեկան 2 մլն երեխաների հումանիտար կարիքները:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի մասին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



