Հռոմի պապի խնդրանքով Մալթայի Արքայազնը հրաժարական կտա
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի պապ Ֆրանցիսկոսի խնդրանքով Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը հրաժարական կտա: Այս մասին Կաթոլիկ լրատվական գործակալությանը` CNA-ին տեղեկացրել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հաղորդակցության ղեկավար Եուգենիո դի Ռոբիատեն:
Վերջինս նաև շեշտել է, որ որոշումը որևէ մեկի կողմից չէր կանխատեսվում, սակայն Ֆեսթինգը որոշել է համագործակցել և հրաժարականի դիմումը ներկայացնել Ուխտի կառավարությանը:
Մեծ վարպետի պաշտոնը Ֆեսթինգը զբաղեցնում է 2008թ-ից: Մարտական Ուխտի Արքայազններն այդ պաշտոնը սովորաբար զբաղեցնում են ցմահ: Ըստ Մալթայի Սահմանադրության` մինչև երկրի կառավարող խորհրդի որոշումը Ֆրա Մեթյու Ֆեսթինգը շարունակում է զբաղեցնել Արքայազնի և մեծ վարպետի պաշտոնը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



