Հռոմի պապի խնդրանքով Մալթայի Արքայազնը հրաժարական կտա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի պապ Ֆրանցիսկոսի խնդրանքով Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը հրաժարական կտա: Այս մասին Կաթոլիկ լրատվական գործակալությանը` CNA-ին տեղեկացրել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հաղորդակցության ղեկավար Եուգենիո դի Ռոբիատեն:
Վերջինս նաև շեշտել է, որ որոշումը որևէ մեկի կողմից չէր կանխատեսվում, սակայն Ֆեսթինգը որոշել է համագործակցել և հրաժարականի դիմումը ներկայացնել Ուխտի կառավարությանը:
Մեծ վարպետի պաշտոնը Ֆեսթինգը զբաղեցնում է 2008թ-ից: Մարտական Ուխտի Արքայազններն այդ պաշտոնը սովորաբար զբաղեցնում են ցմահ: Ըստ Մալթայի Սահմանադրության` մինչև երկրի կառավարող խորհրդի որոշումը Ֆրա Մեթյու Ֆեսթինգը շարունակում է զբաղեցնել Արքայազնի և մեծ վարպետի պաշտոնը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



