Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Սպիտակ գիրք՝ Brexit-ի ծրագրով
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Սպիտակ գիրք, որում խորհրդարանի համար կշարադրի Եվրամիության կազմից երկրի դուրս գալու իր ծրագիրը: Այդ մասին հայտնել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:
«Անցած շաբաթ ես համարձակ պլան ներկայացրի Մեծ Բրիտանիայի կողմից գլոբալ կարգավիճակի հասնելու համար: Ես տեսնում եմ, որ այս պալատում հետաքրքրություն կա այն բանի նկատմամբ, որ այդ ծրագիրն արտացոլվի Սպիտակ գրքում»,-ասել Է Մեյը: «Ես կարող եմ պալատի անդամների առջեւ հավաստել, որ մեր ծրագիրը կշարադրվի Սպիտակ գրքում»,-ընդգծել Է նա:
Սպիտակ գիրքը պաշտոնական կառավարական հրատարակություն Է, որն ընկած Է օրենսդրական փաստաթղթի նախապատրաստման հիմքում:
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը նախօրյակին պարտավորեցրել Է կառավարությանը՝ ապահովել խորհրդարանի աջակցությունը, նախքան ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցություններ սկսելը:
Մեյը չի ճշտել, թե երբ այդ օրինագիծը կներկայացվի պատգամավորների քննարկմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



