Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Սպիտակ գիրք՝ Brexit-ի ծրագրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Սպիտակ գիրք, որում խորհրդարանի համար կշարադրի Եվրամիության կազմից երկրի դուրս գալու իր ծրագիրը: Այդ մասին հայտնել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:
«Անցած շաբաթ ես համարձակ պլան ներկայացրի Մեծ Բրիտանիայի կողմից գլոբալ կարգավիճակի հասնելու համար: Ես տեսնում եմ, որ այս պալատում հետաքրքրություն կա այն բանի նկատմամբ, որ այդ ծրագիրն արտացոլվի Սպիտակ գրքում»,-ասել Է Մեյը: «Ես կարող եմ պալատի անդամների առջեւ հավաստել, որ մեր ծրագիրը կշարադրվի Սպիտակ գրքում»,-ընդգծել Է նա:
Սպիտակ գիրքը պաշտոնական կառավարական հրատարակություն Է, որն ընկած Է օրենսդրական փաստաթղթի նախապատրաստման հիմքում:
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը նախօրյակին պարտավորեցրել Է կառավարությանը՝ ապահովել խորհրդարանի աջակցությունը, նախքան ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցություններ սկսելը:
Մեյը չի ճշտել, թե երբ այդ օրինագիծը կներկայացվի պատգամավորների քննարկմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



