ՀՅԴ–ն չի բացառում, որ ընտրություններից հետո կշարունակի սատարել Կարեն Կարապետյանին
ПОЛИТИКАԱղվան Վարդանյանը թեև ընդդիմադիր բոլոր կուսակցություններին «մեկ կաթսայում» չի պատկերացնում, սակայն կարծում է, որ ոչ իշխանական ուժերը եթե կարողանան համախմբվել և Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները իրացնել, ապա կարող են բավականին մեծ ազդեցություն ունենալ երկրում իրականացվող իրադարձությունների վրա: Նա նաև խորապես համոզված է, որ Հայաստանում մտածողություն է փոխվել և անկախության շրջանում ծնված նոր սերունդն ավելի ազատ է ու զերծ վարչական ազդեցություններից, ովքեր լինելով ազատ, կկարողանան նաև ազդել Հայաստանի վաղվա օրվա վրա:
Մեկնաբանելով Բնապահպանության նախարար ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանի արտահայտած թեզը, թե՝ ընտրություններից հետո նույնպես ՀՅԴ–ի համար ներկա վարչապետը ընդունելի թեկնածու է, Ա.Վարդանյանն ասաց, որ իշխանության ձևավորման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտա ոչ թե կուսակցությունը, այլ հասարակությունը և ժողովուրդը:
«Ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները, դրանից էլ կախված կլինի, թե ինչպես են ձևավորվելու իշխանությունները, բայց ակնհայտ է, որ ներկայում գործող վարչապետն այսօր ունի մեր աջակցությունը: Ինչ վերաբերում է վարչապետի սեփական թեկնածուն առաջադրելուն, ապա մենք ունենք Ընտրական օրենսգիրք, որտեղ սահմանված է, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ երբ պետք է վարչապետի իր թեկնածուին առաջադրի: Դա ենթադրում է, որ ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ է դա հնարավոր: Անշուշտ, Դաշնակցություն կուսակցությունը գնում է ընտրությունների հնարավոր առավելագույն ձայներ ունենալու ակնկալիքով և դրանից էլ կախված կլինի մյուս ուժերի հետ համագործակցության ձևաչափը»,– ասաց Ա. Վարդանյանը:
Նա ամենևին չբացառեց, որ առաջիկա ընտրությունների արդյունքներն այնպիսին կարող են լինել, որ ՀՅԴ–ն հնարավորություն ունենա ներկայացնել նաև իր թեկնածուին, բայցև չբացառեց, որ ընտրությունների արդյունքներից ելնելով ՀՅԴ–ն կշարունակի պաշտպանել գործող վարչապետի թեկնածությունը:
Արմինե Գրիգորյան
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



