ՀՅԴ–ն չի բացառում, որ ընտրություններից հետո կշարունակի սատարել Կարեն Կարապետյանին
POLITICSԱղվան Վարդանյանը թեև ընդդիմադիր բոլոր կուսակցություններին «մեկ կաթսայում» չի պատկերացնում, սակայն կարծում է, որ ոչ իշխանական ուժերը եթե կարողանան համախմբվել և Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները իրացնել, ապա կարող են բավականին մեծ ազդեցություն ունենալ երկրում իրականացվող իրադարձությունների վրա: Նա նաև խորապես համոզված է, որ Հայաստանում մտածողություն է փոխվել և անկախության շրջանում ծնված նոր սերունդն ավելի ազատ է ու զերծ վարչական ազդեցություններից, ովքեր լինելով ազատ, կկարողանան նաև ազդել Հայաստանի վաղվա օրվա վրա:
Մեկնաբանելով Բնապահպանության նախարար ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանի արտահայտած թեզը, թե՝ ընտրություններից հետո նույնպես ՀՅԴ–ի համար ներկա վարչապետը ընդունելի թեկնածու է, Ա.Վարդանյանն ասաց, որ իշխանության ձևավորման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտա ոչ թե կուսակցությունը, այլ հասարակությունը և ժողովուրդը:
«Ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները, դրանից էլ կախված կլինի, թե ինչպես են ձևավորվելու իշխանությունները, բայց ակնհայտ է, որ ներկայում գործող վարչապետն այսօր ունի մեր աջակցությունը: Ինչ վերաբերում է վարչապետի սեփական թեկնածուն առաջադրելուն, ապա մենք ունենք Ընտրական օրենսգիրք, որտեղ սահմանված է, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ երբ պետք է վարչապետի իր թեկնածուին առաջադրի: Դա ենթադրում է, որ ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ է դա հնարավոր: Անշուշտ, Դաշնակցություն կուսակցությունը գնում է ընտրությունների հնարավոր առավելագույն ձայներ ունենալու ակնկալիքով և դրանից էլ կախված կլինի մյուս ուժերի հետ համագործակցության ձևաչափը»,– ասաց Ա. Վարդանյանը:
Նա ամենևին չբացառեց, որ առաջիկա ընտրությունների արդյունքներն այնպիսին կարող են լինել, որ ՀՅԴ–ն հնարավորություն ունենա ներկայացնել նաև իր թեկնածուին, բայցև չբացառեց, որ ընտրությունների արդյունքներից ելնելով ՀՅԴ–ն կշարունակի պաշտպանել գործող վարչապետի թեկնածությունը:
Արմինե Գրիգորյան
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



