Բելառուսում ձերբակալված թմրասուրհանդակների մոտ հայտնաբերվել է Իվան Շիշկինի նկարը
ОБЩЕСТВО Բելառուսի ներքին գործերի նախարարության աշխատակիցները հոգեմետ նյութերի վաճառքի մեջ կասկածվողներին ձերբակալելիս թմրասուրհանդակներից առգրավել են խոշոր խմբաքանակի թմրանյութեր եւ Իվան Շիշկինի նկարը, որը Ռուսաստանի թանգարանից հափշտակվել Էր 2013 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թմրասուրհանդակներին ձերբակալելիս կասկածյալներից մեկի՝ Ժդանովիչի ագրոավանի բնակիչի ավտոտնակում հայտնաբերվել եւ առգրավվել են 552 հաբ Էքստազի, գրեթե 250 գրամ կոկաին եւ ավելի քան 300 գրամ հաշիշ: Օպերատիվ աշխատողներն ավտոմեքենայում հայտնաբերել են նկար՝ «Ի. Շիշկին: 1897 թ.» մակագրությամբ:
Նախնական տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում Է Իվան Շիշկինի «Անտառ: Եղեւնիներ» նկարին, որը 2013 թականին հափշտակվել Է Վլադիմիրի մարզի Վյազնիկիի պատմագեղարվեստական թանգարանից:
Ինչպես հայտնել Է Բելառուսի ՆԳ նախարարությունը, մասնագետների գնահատումներով՝ «Անտառ: Եղեւնիներ» նկարի արժեքն աճուրդներում կարող Է հասնել 2 միլիոն դոլարի:
1
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
2
Кому собираются доверить? «Паст»
3
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
4
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
5
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»



