Բելառուսում ձերբակալված թմրասուրհանդակների մոտ հայտնաբերվել է Իվան Շիշկինի նկարը
SOCIETY Բելառուսի ներքին գործերի նախարարության աշխատակիցները հոգեմետ նյութերի վաճառքի մեջ կասկածվողներին ձերբակալելիս թմրասուրհանդակներից առգրավել են խոշոր խմբաքանակի թմրանյութեր եւ Իվան Շիշկինի նկարը, որը Ռուսաստանի թանգարանից հափշտակվել Էր 2013 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թմրասուրհանդակներին ձերբակալելիս կասկածյալներից մեկի՝ Ժդանովիչի ագրոավանի բնակիչի ավտոտնակում հայտնաբերվել եւ առգրավվել են 552 հաբ Էքստազի, գրեթե 250 գրամ կոկաին եւ ավելի քան 300 գրամ հաշիշ: Օպերատիվ աշխատողներն ավտոմեքենայում հայտնաբերել են նկար՝ «Ի. Շիշկին: 1897 թ.» մակագրությամբ:
Նախնական տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում Է Իվան Շիշկինի «Անտառ: Եղեւնիներ» նկարին, որը 2013 թականին հափշտակվել Է Վլադիմիրի մարզի Վյազնիկիի պատմագեղարվեստական թանգարանից:
Ինչպես հայտնել Է Բելառուսի ՆԳ նախարարությունը, մասնագետների գնահատումներով՝ «Անտառ: Եղեւնիներ» նկարի արժեքն աճուրդներում կարող Է հասնել 2 միլիոն դոլարի:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



