ՄԱԿ-ն անհանգստություն Է հայտնել հրեական բնակավայրերի շինարարության առնչությամբ
МЕЖДУНАРОДНОЕ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը խորին անհանգստություն Է հայտնել Հորդանան գետի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարության ընդլայնման մասին Իսրայելի իշխանությունների որոշման առնչությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նշել Է, որ ՄԱԿ-ն անօինական Է համարում նման շինարարությունը, եւ որ Իսրայելի այդ գործողությունները խոչընդոտում են խաղաղության հաստատմանը:
Հունվարի 24-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է Արեւմտյան ափի հրեական բնակավայրերում եւս 2,5 հազար միավոր բնակարան կառուցելու մասին: Պաղեստինը դիմել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «լուրջ եւ գործնական միջոցներ» ձեռնարկելու խնդրանքով՝ Իսրայելի կողմից գրավյալ հողերում բնակավայրերի կառուցումը դադարեցնելու համար:
Նամակում, որը հունվարի 24-ին հղել Է ՄԱԿ-ում Պաղեստինի պետության մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը, ասված Է, որ այդ գործողությունները «մերկացնում են Իսրայելի կառավարության զավթողական մտադրությունները», որոնք հակասում են երկու ժողովուրդների համար երկու պետության ստեղծման հիման վրա հակամարտության կարգավորման նրա հանձնառությանը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



