ՄԱԿ-ն անհանգստություն Է հայտնել հրեական բնակավայրերի շինարարության առնչությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը խորին անհանգստություն Է հայտնել Հորդանան գետի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարության ընդլայնման մասին Իսրայելի իշխանությունների որոշման առնչությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նշել Է, որ ՄԱԿ-ն անօինական Է համարում նման շինարարությունը, եւ որ Իսրայելի այդ գործողությունները խոչընդոտում են խաղաղության հաստատմանը:
Հունվարի 24-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է Արեւմտյան ափի հրեական բնակավայրերում եւս 2,5 հազար միավոր բնակարան կառուցելու մասին: Պաղեստինը դիմել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «լուրջ եւ գործնական միջոցներ» ձեռնարկելու խնդրանքով՝ Իսրայելի կողմից գրավյալ հողերում բնակավայրերի կառուցումը դադարեցնելու համար:
Նամակում, որը հունվարի 24-ին հղել Է ՄԱԿ-ում Պաղեստինի պետության մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը, ասված Է, որ այդ գործողությունները «մերկացնում են Իսրայելի կառավարության զավթողական մտադրությունները», որոնք հակասում են երկու ժողովուրդների համար երկու պետության ստեղծման հիման վրա հակամարտության կարգավորման նրա հանձնառությանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



