Գերմանիայի նախագահը նշանակել է Բունդեսթագի ընտրությունների օրը
МЕЖДУНАРОДНОЕԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկը հաստատել է խորհրդարանական ընտրությունների համար կառավարության առաջարկած ժամկետը՝ սեպտեմբերի 24-ը, հաղորդում է DW–ն։
Նախօրեին Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի համապատասխան առաջարկը հաստատել էր Գերմանիայի դաշնային կառավարությունը։ Բունդեսթագի ընտրությունները սեպտեմբերի վերջին կիրակի օրն անցկացնելու առաջարկին հավանություն էին տվել բոլոր դաշնային հողերը, բացառությամբ՝ մայրաքաղաք Բեռլինի, որտեղ սեպտեմբերի 24-ին ավանդաբար կայանում է համաքաղաքային մարաթոնը։
Սկզբում որպես խորհրդարանական ընտրությունների անցկացման օր քննարկվում էր սեպտեմբերի 17–ը, սակայն դրանից հրաժարվեցին, քանի որ նոր է ավարտվում արձակուրդների շրջանը եւ գերմանացիներից շատերը այդ ժամանակ դեռ կարող են արտերկրում գտնվել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



