Գերմանիայի նախագահը նշանակել է Բունդեսթագի ընտրությունների օրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկը հաստատել է խորհրդարանական ընտրությունների համար կառավարության առաջարկած ժամկետը՝ սեպտեմբերի 24-ը, հաղորդում է DW–ն։
Նախօրեին Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի համապատասխան առաջարկը հաստատել էր Գերմանիայի դաշնային կառավարությունը։ Բունդեսթագի ընտրությունները սեպտեմբերի վերջին կիրակի օրն անցկացնելու առաջարկին հավանություն էին տվել բոլոր դաշնային հողերը, բացառությամբ՝ մայրաքաղաք Բեռլինի, որտեղ սեպտեմբերի 24-ին ավանդաբար կայանում է համաքաղաքային մարաթոնը։
Սկզբում որպես խորհրդարանական ընտրությունների անցկացման օր քննարկվում էր սեպտեմբերի 17–ը, սակայն դրանից հրաժարվեցին, քանի որ նոր է ավարտվում արձակուրդների շրջանը եւ գերմանացիներից շատերը այդ ժամանակ դեռ կարող են արտերկրում գտնվել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



