Իտալիայում հյուրանոցի փլատակներում զոհվածների թիվը հասել Է 9-ի
ОБЩЕСТВО Ձնահյուսի հետեւանքով, որը Իտալիայի կենտրոնական մասի Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում ծածկել Է Rigopiano di Farindola հյուրանոցը, զոհվածների թիվը հասել Է 9-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը:
Նրա տվյալներով՝ զոհվածների թվում Է հյուրանոցի այն աշխատակցի քույրը, որին փրկել Էին ողբերգության առաջին իսկ օրը: Նա ողջ Էր մնացել, որովհետեւ ձնահյուսի իջնելու պահին գտնվում Էր հյուրանոցից դուրս:
Ձնահյուսը, որը հրահրվել Էր ստորգետնյա ցնցումներով ու ձյան առատ տեղումներով, ծովի մակերեւույթից 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա Էր իջել հունվարի 18-ի երեկոյան՝ ամբողջովին ծածկելով չորսհարկանի շենքը: Ավելի վաղ հայտնել Էին յոթ զոհվածների մասին: Փրկվել Է 11 մարդ, անհայտ կորած Է համարվում 20 հոգի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



