Իտալիայում հյուրանոցի փլատակներում զոհվածների թիվը հասել Է 9-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ձնահյուսի հետեւանքով, որը Իտալիայի կենտրոնական մասի Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում ծածկել Է Rigopiano di Farindola հյուրանոցը, զոհվածների թիվը հասել Է 9-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը:
Նրա տվյալներով՝ զոհվածների թվում Է հյուրանոցի այն աշխատակցի քույրը, որին փրկել Էին ողբերգության առաջին իսկ օրը: Նա ողջ Էր մնացել, որովհետեւ ձնահյուսի իջնելու պահին գտնվում Էր հյուրանոցից դուրս:
Ձնահյուսը, որը հրահրվել Էր ստորգետնյա ցնցումներով ու ձյան առատ տեղումներով, ծովի մակերեւույթից 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա Էր իջել հունվարի 18-ի երեկոյան՝ ամբողջովին ծածկելով չորսհարկանի շենքը: Ավելի վաղ հայտնել Էին յոթ զոհվածների մասին: Փրկվել Է 11 մարդ, անհայտ կորած Է համարվում 20 հոգի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



