Աշխարհը պատմական նոր դարաշրջան Է թեւակոխում. Մերկել
МЕЖДУНАРОДНОЕ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել Է համաձայնել Է, որ աշխարհը պատմական նոր դարաշրջան Է թեւակոխում: Ընդսմին նա հայտարարել Է, որ ոչ թե պոպուլիզմը, բեւեռացումը եւ մեկուսացումը, այլ բաց լիենլը կդառնա համաշխարհային այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսին, օրինակ, գլոբալիզացիան Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Կարծում եմ, որ Գերմանիայի միավորումից, սառը պատերազմի ավարտից քառորդ դար անց հնարավոր Է՝ նոր պատմական դարաշրջանի փոխարինումը մեկ ուրիշով»,- ասել Է Մերկելը:
«Մենք ոչինչ չենք ստանա՝ փորձելով հիմնախնդիրները լուծել բեւեռացման եւ պոպուլիզմի ճանապարհով: Մենք պետք Է ցույց տանք, որ հավատարիմ ենք մեր ազգի հիմնական սկզբունքներին»,- հավելել Է նա:
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել Է, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը ուղենիշ Է, որը վերջ դրեց 20-րդ դարի աշխարհակարգին. «Թրամփի ընտրվելով 20-րդ դարի հին աշխարհը վերջապես անցյալում մնաց», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



