Աշխարհը պատմական նոր դարաշրջան Է թեւակոխում. Մերկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել Է համաձայնել Է, որ աշխարհը պատմական նոր դարաշրջան Է թեւակոխում: Ընդսմին նա հայտարարել Է, որ ոչ թե պոպուլիզմը, բեւեռացումը եւ մեկուսացումը, այլ բաց լիենլը կդառնա համաշխարհային այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսին, օրինակ, գլոբալիզացիան Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Կարծում եմ, որ Գերմանիայի միավորումից, սառը պատերազմի ավարտից քառորդ դար անց հնարավոր Է՝ նոր պատմական դարաշրջանի փոխարինումը մեկ ուրիշով»,- ասել Է Մերկելը:
«Մենք ոչինչ չենք ստանա՝ փորձելով հիմնախնդիրները լուծել բեւեռացման եւ պոպուլիզմի ճանապարհով: Մենք պետք Է ցույց տանք, որ հավատարիմ ենք մեր ազգի հիմնական սկզբունքներին»,- հավելել Է նա:
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել Է, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը ուղենիշ Է, որը վերջ դրեց 20-րդ դարի աշխարհակարգին. «Թրամփի ընտրվելով 20-րդ դարի հին աշխարհը վերջապես անցյալում մնաց», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



