Պենտագոնի ղեկավարը Ստոլտենբերգին հավաստել Է ՆԱՏՕ-ի կարեւորությունն ԱՄՆ-ի համար
МЕЖДУНАРОДНОЕ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հեռախոսազրույց Է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում հավաստել Է ԱՄՆ-ի համար Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին այս մասին հայտնել Է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը:
«Նրանք քննարկել են ընդհանուր արժեքների կարեւորությունը, եւ նախարարն ընդգծել Է, որ այդ արժեքների պաշտպանության համար դաշնակիցներ որոնելիս ԱՄՆ-ը միշտ դիմում Է Եվրոպային»,- նշել Է Դեւիսը:
Նա հավելել Է, որ Մեթիսը եւ Ստոլտենբերգը պայմանավորվել են շարունակել կոնսուլտացիաները, ինչպես նաեւ բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը ծրագրված Է փետրվարին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



