Պենտագոնի ղեկավարը Ստոլտենբերգին հավաստել Է ՆԱՏՕ-ի կարեւորությունն ԱՄՆ-ի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հեռախոսազրույց Է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում հավաստել Է ԱՄՆ-ի համար Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին այս մասին հայտնել Է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը:
«Նրանք քննարկել են ընդհանուր արժեքների կարեւորությունը, եւ նախարարն ընդգծել Է, որ այդ արժեքների պաշտպանության համար դաշնակիցներ որոնելիս ԱՄՆ-ը միշտ դիմում Է Եվրոպային»,- նշել Է Դեւիսը:
Նա հավելել Է, որ Մեթիսը եւ Ստոլտենբերգը պայմանավորվել են շարունակել կոնսուլտացիաները, ինչպես նաեւ բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը ծրագրված Է փետրվարին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



