Աստանայում վերսկսվել են Սիրիայի շուրջ բանակցությունները
МЕЖДУНАРОДНОЕ Աստանայում վերսկսվել են Սիրիայի շուրջ բանակցությունները, որոնց մասնակցում են այդ երկրի կառավարության եւ ընդդիմության, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները, ՄԱԿ-ի չգլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան եւ Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քրոլը՝ դիտորդի կարգավիճակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հանդիպումները վերսկսվել են, աշխատանքը շարունակվում Է,- հայտնել Է դե Միստուրան:- Մենք, ինչպես միշտ, լավատեսորեն ենք տրամադրված»:
Սիրիայի կառավարությունը եւ ընդդիմությունը հունվարի 24-ին դե Միստուրայի միջնորդությամբ կշարունակեն քննարկել Սիրիայում հրադադարի պահպանման մեխանիզմները: Մասնակիցների նաեւ մտադիր են ավարտել այն փաստաթղթի համաձայնեցումը, որն ամրագրում Է զինադադարի ռեժիմը եւ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու հանդիպման մասնակիցների տրամադրվածությունը:
Բանակցություններն ընթանում են ծանր ու լարված, սիրիական հակամարտության տարիների ընթացքում բազմաթիվ չլուծված հարցեր ու փոխադարձ պահանջներ են կուտակվել: Ուստի բացառված չԷ, որ բանակցությունները շարունակվեն նախատեսվածից ավելի երկար, սակայն հանդիպումը եւս մեկ օրով երկարացնելու մասին առայժմ խոսք չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



