Աստանայում վերսկսվել են Սիրիայի շուրջ բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Աստանայում վերսկսվել են Սիրիայի շուրջ բանակցությունները, որոնց մասնակցում են այդ երկրի կառավարության եւ ընդդիմության, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները, ՄԱԿ-ի չգլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան եւ Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քրոլը՝ դիտորդի կարգավիճակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հանդիպումները վերսկսվել են, աշխատանքը շարունակվում Է,- հայտնել Է դե Միստուրան:- Մենք, ինչպես միշտ, լավատեսորեն ենք տրամադրված»:
Սիրիայի կառավարությունը եւ ընդդիմությունը հունվարի 24-ին դե Միստուրայի միջնորդությամբ կշարունակեն քննարկել Սիրիայում հրադադարի պահպանման մեխանիզմները: Մասնակիցների նաեւ մտադիր են ավարտել այն փաստաթղթի համաձայնեցումը, որն ամրագրում Է զինադադարի ռեժիմը եւ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու հանդիպման մասնակիցների տրամադրվածությունը:
Բանակցություններն ընթանում են ծանր ու լարված, սիրիական հակամարտության տարիների ընթացքում բազմաթիվ չլուծված հարցեր ու փոխադարձ պահանջներ են կուտակվել: Ուստի բացառված չԷ, որ բանակցությունները շարունակվեն նախատեսվածից ավելի երկար, սակայն հանդիպումը եւս մեկ օրով երկարացնելու մասին առայժմ խոսք չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



