Չինաստանում տարբեր վիճակախաղերից մուտքերը մեկ տարում հասել են 57,5 մլրդ դոլարի
МЕЖДУНАРОДНОЕ 2016 թվականին Չինաստանում տարբեր վիճակախաղերից մուտքերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 7,3 տոկոսով եւ հասել 394,6 միլիարդ յուանի (57,5 միլիարդ դոլարի): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին այս մասին հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը:
Բարեգործական վիճակախաղերի տոմսերի վաճառքները բերել են 206,5 միլիարդ յուան, մարզական վիճակախաղերը, որոնց տոմսերի տարածումն աճել Է 13,1 տոկոսով, տվել են 188,2 միլիարդ: Միայն դեկտեմբերին վաճառվել Է 36,6 միլիարդ յուանի վիճակախաղային տոմս, այդ թվում բարեգործական վիճակախաղերինը՝ գրեթե 20 միլիարդ յուանի, մարզականը՝ 16,6 միլիարդի:
Բարեգործական եւ մարզական վիճակախաղերից մուտքերը, բացի վարչական ծախսերից, տրամադրվում են շահումներին, ներառյալ ջեքփոթերը, սոցիալական ապահովման բարելավումը եւ մարզական կառույցների կառուցումը Չինաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



