Չինաստանում տարբեր վիճակախաղերից մուտքերը մեկ տարում հասել են 57,5 մլրդ դոլարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2016 թվականին Չինաստանում տարբեր վիճակախաղերից մուտքերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 7,3 տոկոսով եւ հասել 394,6 միլիարդ յուանի (57,5 միլիարդ դոլարի): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին այս մասին հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը:
Բարեգործական վիճակախաղերի տոմսերի վաճառքները բերել են 206,5 միլիարդ յուան, մարզական վիճակախաղերը, որոնց տոմսերի տարածումն աճել Է 13,1 տոկոսով, տվել են 188,2 միլիարդ: Միայն դեկտեմբերին վաճառվել Է 36,6 միլիարդ յուանի վիճակախաղային տոմս, այդ թվում բարեգործական վիճակախաղերինը՝ գրեթե 20 միլիարդ յուանի, մարզականը՝ 16,6 միլիարդի:
Բարեգործական եւ մարզական վիճակախաղերից մուտքերը, բացի վարչական ծախսերից, տրամադրվում են շահումներին, ներառյալ ջեքփոթերը, սոցիալական ապահովման բարելավումը եւ մարզական կառույցների կառուցումը Չինաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



