Քանյե Ուեսթը կշարունակի չեղարկված հյուրախաղերը
ЛАЙФ Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պլանավորում Է վերսկսել Saint Pablo չեղարկված շրջագայությունը: Երաժշտին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ ռեփերը 2017 թվականին հյուրախաղերով կմեկնի Եվրոպա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NME-ին:
«Քանյեն ցանկանում Է ավարտել իր շրջագայությունը: Նա սիրում Է իր շոուն եւ ցանկանում Է, որ ամբողջ աշխարհը տեսնի իրեն»,-հայտնել Է աղբյուրը:
2016 թվականի նոյեմբերի 21-ին Ուեսթը չեղարկեց Saint Pablo շրջագայության մնացած բոլոր համերգները: Իր գործողությունների պատճառը կատարողը չբացատրեց: Հաջորդ օրը նա «հյուծվածություն» ախտորոշմամբ շտապ կարգով հոսպիտալացվեց Լոս Անջելեսում: Մեկ շաբաթ հետո նրան դուրս գրեցին հիվանդանոցից:
Հավելենք, որ Քանյե Ուեսթը ժողովրդականություն վայելող ամերիկացի արտիստներից մեկն Է, որն ստացել Է «Գրեմմի»-ի 21 պարգեւ: 2016 թվականին նա թողարկել Է իր ութերորդ ալբոմը՝ The Life Of Pablo-ն:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



