Քանյե Ուեսթը կշարունակի չեղարկված հյուրախաղերը
ԼԱՅՖ Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պլանավորում Է վերսկսել Saint Pablo չեղարկված շրջագայությունը: Երաժշտին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ ռեփերը 2017 թվականին հյուրախաղերով կմեկնի Եվրոպա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NME-ին:
«Քանյեն ցանկանում Է ավարտել իր շրջագայությունը: Նա սիրում Է իր շոուն եւ ցանկանում Է, որ ամբողջ աշխարհը տեսնի իրեն»,-հայտնել Է աղբյուրը:
2016 թվականի նոյեմբերի 21-ին Ուեսթը չեղարկեց Saint Pablo շրջագայության մնացած բոլոր համերգները: Իր գործողությունների պատճառը կատարողը չբացատրեց: Հաջորդ օրը նա «հյուծվածություն» ախտորոշմամբ շտապ կարգով հոսպիտալացվեց Լոս Անջելեսում: Մեկ շաբաթ հետո նրան դուրս գրեցին հիվանդանոցից:
Հավելենք, որ Քանյե Ուեսթը ժողովրդականություն վայելող ամերիկացի արտիստներից մեկն Է, որն ստացել Է «Գրեմմի»-ի 21 պարգեւ: 2016 թվականին նա թողարկել Է իր ութերորդ ալբոմը՝ The Life Of Pablo-ն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



