Սաուդյան Արաբիայի թագավորը երկրին հորդորել Է աղոթել անձրեւի համար
МЕЖДУНАРОДНОЕ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը կոչ Է արել հաջորդ հինգշաբթի օրը կոլեկտիվ աղոթել ի վերուստ անձրեւի առաքման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, ասված Է միապետի դիվանատան հաղորդագրության մեջ:
«Բոլորը պետք Է ավելի շատ զղջում, լիակատար ներում դրսեւորեն եւ վերադառնան առ Աստված»,- նշված Է հայտարարության մեջ: Ավելի վաղ նույնպիսի աղոթք Է կայացել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ անձրեւ չի եղել անցած ձմեռվանից: Այս հանգստյան օրերին երկրի հյուսիսում փոքրաքանակ տեղումներ են գրանցվել:
Արաբական թերակղզին Երկրի վրա այն սակավաթիվ վայրերից մեկն Է, որտեղ ամռանը ջերմաստիճանը մշտապես գերազանցում Է Ցելսիուսի 50 աստիճանը: Երկրի կենտրոնում եւ արեւելքում անձրեւներ են տեղում բացառապես ուշ ձմռանը եւ գարնանը, մինչդեռ արեւմուտքում՝ սոսկ ձմռան շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



