Սաուդյան Արաբիայի թագավորը երկրին հորդորել Է աղոթել անձրեւի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը կոչ Է արել հաջորդ հինգշաբթի օրը կոլեկտիվ աղոթել ի վերուստ անձրեւի առաքման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, ասված Է միապետի դիվանատան հաղորդագրության մեջ:
«Բոլորը պետք Է ավելի շատ զղջում, լիակատար ներում դրսեւորեն եւ վերադառնան առ Աստված»,- նշված Է հայտարարության մեջ: Ավելի վաղ նույնպիսի աղոթք Է կայացել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ անձրեւ չի եղել անցած ձմեռվանից: Այս հանգստյան օրերին երկրի հյուսիսում փոքրաքանակ տեղումներ են գրանցվել:
Արաբական թերակղզին Երկրի վրա այն սակավաթիվ վայրերից մեկն Է, որտեղ ամռանը ջերմաստիճանը մշտապես գերազանցում Է Ցելսիուսի 50 աստիճանը: Երկրի կենտրոնում եւ արեւելքում անձրեւներ են տեղում բացառապես ուշ ձմռանը եւ գարնանը, մինչդեռ արեւմուտքում՝ սոսկ ձմռան շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



