Ավստրալիայում դերասանին գնդակահարել են երաժշտական հոլովակի նկարահանման ժամանակ
ОБЩЕСТВО Ավստրալիայում 20-ամյա դերասան Է զոհվել հրազենային վերքից, որը նա ստացել Էր բարում Bliss n Eso հիփ-հոփ խմբի համար երաժշտական տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին հայտնել Է ABC News-ը:
Ոստիկանությունում նշել են, որ տղամարդը մահացել Է «արտադրական միջադեպի» հետեւանքով: Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն, հոլովակի նկարահանումների ժամանակ օգտագործվել Է զենք, սակայն հայտնի չԷ՝ այն հրազեն Է եղել արդյոք, եւ ինչ փամփուշտներով Է լիցքավորված եղել՝ մարտական, թե ոչ մարտական:
Տեղի ունեցածի փաստով կատարվում Է հետաքննություն:
Դերասանի մահվան մասին հաղորդագրությունը հաստատել են Bliss n Eso-ի մենեջերները: Խմբի ներկայացուցիչների խոսքով՝ միջադեպի ժամանակ ռեփերները նկարահանման հրապարակում չեն եղել:
Ավստրալական Bliss n Eso հիփ-հոփ խումբը հիմնվել Է 2000 թվականին: Խմբի դիսկոդարանը ներառում Է հինգ ստուդիական ալբոմ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



