Ավստրալիայում դերասանին գնդակահարել են երաժշտական հոլովակի նկարահանման ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ավստրալիայում 20-ամյա դերասան Է զոհվել հրազենային վերքից, որը նա ստացել Էր բարում Bliss n Eso հիփ-հոփ խմբի համար երաժշտական տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին հայտնել Է ABC News-ը:
Ոստիկանությունում նշել են, որ տղամարդը մահացել Է «արտադրական միջադեպի» հետեւանքով: Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն, հոլովակի նկարահանումների ժամանակ օգտագործվել Է զենք, սակայն հայտնի չԷ՝ այն հրազեն Է եղել արդյոք, եւ ինչ փամփուշտներով Է լիցքավորված եղել՝ մարտական, թե ոչ մարտական:
Տեղի ունեցածի փաստով կատարվում Է հետաքննություն:
Դերասանի մահվան մասին հաղորդագրությունը հաստատել են Bliss n Eso-ի մենեջերները: Խմբի ներկայացուցիչների խոսքով՝ միջադեպի ժամանակ ռեփերները նկարահանման հրապարակում չեն եղել:
Ավստրալական Bliss n Eso հիփ-հոփ խումբը հիմնվել Է 2000 թվականին: Խմբի դիսկոդարանը ներառում Է հինգ ստուդիական ալբոմ:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



