Սենատորները ցանկանում են Թրամփին արգելել՝ թուլացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕ Մի խումբ ամերիկացի սենատորներ՝ ինչպես Դեմոկրատական կուսակցության, այնպես Էլ հանրապետականների ներկայացուցիչներ, մտադիր են ներկայացնել օրինագիծ, որը կարգելափակի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու Դոնալդ Թրամփի հնարավորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անÕ �լով BBC-ին:
Ինչպես NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել Է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը, օրենսդիրներն զգուշանում են, որ Թրամփի վարչակազմը կարող Է վերացնել պատժամիջոցները՝ Ռուսաստանի կողմից միջուկային սպառազինությունների կրճատման փոխարեն:
«Եթե մենք վերացնենք պատժամիջոցները, ապա Ռուսաստանին կասենք. «Այդպե՛ս, շարուանակեք միջամտել մեր ընտրություններին եւ արեք այլ վատ բաներ: Դա նույնպիսի ազդանշան կուղարկի Չինաստանին եւ Իրանին: Դա սարսափելի կլինի»,- ասել Է Շումերը:
Նրա խոսքով՝ փաստաթուղթը պաշտպանել են հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնը եւ Լինդսի Գրեմը: Ինչպես սպասվում Է, օրինագիծը Կոնգրես կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



