Սենատորները ցանկանում են Թրամփին արգելել՝ թուլացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Մի խումբ ամերիկացի սենատորներ՝ ինչպես Դեմոկրատական կուսակցության, այնպես Էլ հանրապետականների ներկայացուցիչներ, մտադիր են ներկայացնել օրինագիծ, որը կարգելափակի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու Դոնալդ Թրամփի հնարավորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անÕ �լով BBC-ին:
Ինչպես NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել Է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը, օրենսդիրներն զգուշանում են, որ Թրամփի վարչակազմը կարող Է վերացնել պատժամիջոցները՝ Ռուսաստանի կողմից միջուկային սպառազինությունների կրճատման փոխարեն:
«Եթե մենք վերացնենք պատժամիջոցները, ապա Ռուսաստանին կասենք. «Այդպե՛ս, շարուանակեք միջամտել մեր ընտրություններին եւ արեք այլ վատ բաներ: Դա նույնպիսի ազդանշան կուղարկի Չինաստանին եւ Իրանին: Դա սարսափելի կլինի»,- ասել Է Շումերը:
Նրա խոսքով՝ փաստաթուղթը պաշտպանել են հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնը եւ Լինդսի Գրեմը: Ինչպես սպասվում Է, օրինագիծը Կոնգրես կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



