Հիլարի Քլինթոնը հիացմունք է հայտնել Թրամփի դեմ «կանանց երթերի» առթիվ
МЕЖДУНАРОДНОЕ Հիլարի Քլինթոնը հիացմունք Է հայտնել ԱՄՆ-ի նախագահ դոնալդ Թրամփի դեմ «կանանց երթերի» անցկացման վայրից լուսանկարների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեմոկրատներից նախագահի նախկին թեկնածուն հունվարի 22-ին գրել Է Twitter-ում:
«Կանանց երթի լուսանկարները հիասքանչ են: Հուսով եմ, դրանք մյուսներին նույնքան են ուրախացրել, որքան եւ ինձ»,- հայտարարել Է Քլինթոնը:
Թրամփի դեմ երթին, նրա երդմնատվության արարողությունից մեկ օր անց, ավելի քան երկու միլիոն կին Է մասնակցել ամբողջ աշխարհում: Ամենախոշոր ակցիաներից մեկը տեղի Է ունեցել Վաշինգտոնում, որին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ, ինչպես նաեւ կինոյի ե երաժշտության ամերիկացի բազմաթիվ աստղեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



