Հիլարի Քլինթոնը հիացմունք է հայտնել Թրամփի դեմ «կանանց երթերի» առթիվ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Հիլարի Քլինթոնը հիացմունք Է հայտնել ԱՄՆ-ի նախագահ դոնալդ Թրամփի դեմ «կանանց երթերի» անցկացման վայրից լուսանկարների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեմոկրատներից նախագահի նախկին թեկնածուն հունվարի 22-ին գրել Է Twitter-ում:
«Կանանց երթի լուսանկարները հիասքանչ են: Հուսով եմ, դրանք մյուսներին նույնքան են ուրախացրել, որքան եւ ինձ»,- հայտարարել Է Քլինթոնը:
Թրամփի դեմ երթին, նրա երդմնատվության արարողությունից մեկ օր անց, ավելի քան երկու միլիոն կին Է մասնակցել ամբողջ աշխարհում: Ամենախոշոր ակցիաներից մեկը տեղի Է ունեցել Վաշինգտոնում, որին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ, ինչպես նաեւ կինոյի ե երաժշտության ամերիկացի բազմաթիվ աստղեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



