Թրամփի երդմնակալության արարողությանը շուրջ 31 մլն հեռուստադիտող է հետևել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը ամերիկյան հեռուստատեսությամբ հետևել է շուրջ 31 մլն հեռուստադիտող:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս ցուցանիշը բավականին ցածր է Բարաք Օբամայի առաջին երդման արարողությանը հետևողների համեմատ, սակայն խոշորագույն լսարաններից մեկն է Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր:
Թրամփի երդմնակալությանը հետևող հեռուստադիտողների թիվը կազմել է 30.6 մլն: Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է 12 ալիքով: Այս ցուցանիշով նա գերազանցել է իրեն նախորդած երկու հանրապետական գործիչներին` Ջորջ Բուշ ավագին և Ջորջ Բուշ կրտսերին:
2009-ին Բարաք Օբամային երդմնակալությանը հետևել է մոտ 38 մլն հեռուստադիտող: Մինչդեռ Ռեյգանի`1981 թվականին երդմնակալությանը հետևել է ռեկորդային` 42 մլն մարդ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



