Թրամփի երդմնակալության արարողությանը շուրջ 31 մլն հեռուստադիտող է հետևել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը ամերիկյան հեռուստատեսությամբ հետևել է շուրջ 31 մլն հեռուստադիտող:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս ցուցանիշը բավականին ցածր է Բարաք Օբամայի առաջին երդման արարողությանը հետևողների համեմատ, սակայն խոշորագույն լսարաններից մեկն է Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր:
Թրամփի երդմնակալությանը հետևող հեռուստադիտողների թիվը կազմել է 30.6 մլն: Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է 12 ալիքով: Այս ցուցանիշով նա գերազանցել է իրեն նախորդած երկու հանրապետական գործիչներին` Ջորջ Բուշ ավագին և Ջորջ Բուշ կրտսերին:
2009-ին Բարաք Օբամային երդմնակալությանը հետևել է մոտ 38 մլն հեռուստադիտող: Մինչդեռ Ռեյգանի`1981 թվականին երդմնակալությանը հետևել է ռեկորդային` 42 մլն մարդ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



