Թուրքիայում ձերբակալել են իշխող կուսակցության գրասենյակի վրա իրականացված հարձակման կասկածյալին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակը ուրբաթ նռնակային հարձակման ենթարկելու մեջ կասկածվող անձը:
Ինչպես հաղորդում է Daily Sabah-ը, տղամարդը ձերբակալվել է Թեքիրդաղ նահանգի տարածքում: Նշվում է, որ ձերբակալման ժամանակ նրա մոտ զենք է հայտնաբերվել և առգրավվել: Ոստիկանությունը ևս երկու կասկածյալի է հարցաքննում:
Տեղի պաշտոնյաների տեղեկացմամբ` նռնականետի վրա հայտնաբերված մատնահետքերը համընկնում են «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման անդամի մատնահետքերի հետ, որը հետախուզման մեջ էր գտնվում:
Հունվարի 20-ին անհայտ անձինք Ստամբուլում նռնականետից կրակ են բացել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի և տեղի ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



