Թուրքիայում ձերբակալել են իշխող կուսակցության գրասենյակի վրա իրականացված հարձակման կասկածյալին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակը ուրբաթ նռնակային հարձակման ենթարկելու մեջ կասկածվող անձը:
Ինչպես հաղորդում է Daily Sabah-ը, տղամարդը ձերբակալվել է Թեքիրդաղ նահանգի տարածքում: Նշվում է, որ ձերբակալման ժամանակ նրա մոտ զենք է հայտնաբերվել և առգրավվել: Ոստիկանությունը ևս երկու կասկածյալի է հարցաքննում:
Տեղի պաշտոնյաների տեղեկացմամբ` նռնականետի վրա հայտնաբերված մատնահետքերը համընկնում են «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման անդամի մատնահետքերի հետ, որը հետախուզման մեջ էր գտնվում:
Հունվարի 20-ին անհայտ անձինք Ստամբուլում նռնականետից կրակ են բացել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի և տեղի ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



