ՌԴ-ում հայկական միկրոավտոբուսի վթարից տուժածներից 1-ի վիճակը ծանր է
ОБЩЕСТВОՌուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երեւան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է: Այս մասին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից:
Մյուս տուժածների վիճակը բավարար է:
Թե որն է եղել վթարի պատճառը, այս պահին դեռեւս հայտնի չէ:
Նշենք, որ վթարի հետեւանքով 5 անձ էր տուժել: Նրանցից երեքի ինքնությունը հայտնի է՝ 32-ամյա Վանուկ Սահակյանը, 30-ամյա Մհեր Քոթանջյանը եւ Գարիկ Կոստանդյանը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:
Բոլոր ուղեւորները եղել են ՀՀ քաղաքացիներ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



